գլխավոր Քաղաքականություն Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն ավարտվել է

Պրահայում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է A Haber հեռուստաալիքը:

«Սա առաջին հանդիպումն էր Թուրքիայի և Հայաստանի միջև առաջնորդների մակարդակով 13 տարի անց»,–նշում է հեռուստաալիքը:

Հավելենք, որ Պրահայում հավաքվել են ԵՄ անդամ և գործընկեր չորս տասնյակից ավելի երկրների ղեկավարներ. այստեղ անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։