գլխավոր Գլխավոր Առաջին կադրերը՝ Փաշինյան – Էրդողան հանդիպումից (տեսանյութ)

Առաջին կադրերը՝ Փաշինյան – Էրդողան հանդիպումից (տեսանյութ)

Կառավարությունը կադրեր է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մեկնարկից: Կադրերում երևում է, թե ինչպես են երկու երկրների ղեկավարները ձեռքսեղմում անում:

Նշենք, որ թուրքական որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ Փաշինյան – Էրդողան հանդիպմանն ավելի ուշ միացել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: