գլխավոր Քաղաքականություն Աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը․ Ալիևը տեղեկացրել է, որ քառակողմ հանդիպումն այսօր կշարունակվի

Աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը․ Ալիևը տեղեկացրել է, որ քառակողմ հանդիպումն այսօր կշարունակվի

«Ես հավատում եմ, որ մենք աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը: Ես գնահատում եմ այս ուղղությամբ Շառլ Միշելի աշխատանքը։ Ինչպես հայտնի է, Բրյուսելում մի քանի անգամ անցկացվել են եռակողմ հանդիպումներ, և ամեն անգամ մենք ավելի ենք մոտենում խաղաղությանը»,- քառակողմ բանակցություններից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները ևս մեկ անգամ պետք է հանդիպեն առաջիկայում, և մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու կողմերի աշխատանքային խմբերը հանդիպեն ու մի քանի օրվա ընթացքում զբաղվեն խաղաղության պայմանագրի տեքստի մշակմամբ»,- ասել է նա:

Ալիևը տեղեկացրել է, որ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են կարևոր հարցեր, կարծիք հայտնել, որ այս հանդիպումը խաղաղության պայմանագրի մշակման հարցում կարևոր նշանակություն կունենա:

«Այդուհանդերձ, շփումները շարունակվում են: Մենք պայմանավորվել ենք ընթրիքից հետո նորից հանդիպել բոլորով: Խաղաղության գործընթացն արդեն խթան է ստացել»,- ասել է նա: