գլխավոր Քաղաքականություն Կարելի է ձևավորել նոր կառավարություն Փաշինյանի գլխավորությամբ՝ ներառելով ընդդիմությանը․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

Կարելի է ձևավորել նոր կառավարություն Փաշինյանի գլխավորությամբ՝ ներառելով ընդդիմությանը․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

Կարելի է ձևավորել նոր կառավարություն Փաշինյանի գլխավորությամբ՝ ներառելով ընդդիմությանը: Սա կարող է դառնալ ներքաղաքական կոնսոլիդացիայի սկիզբ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԼՀԿ փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը։

«Այսպես կոչված հավաստի աղբյուրի տվյալները հավաստի են։ Վարչապետը սրանով ասաց՝ ահա իրողությունը, մյուս կողմից քար լռություն է։ Պետք է սահմանենք կարմիր գծեր և գնանք դրանց շուրջ կոնսոլիդացիայի։ Տրամաբանություն չկա այն մտքի մեջ, որ բանակցողին փոխենք, ամեն ինչ կշտկվի։ Ադրբեջանը Փաշինյանից չի ուզում ինչ որ բան, այլ Հայաստանից է ուզում։ Բանակցողին փոխելու լավ տարբերակ կար, ուղղակի 2021-ին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգյանը պետք է ասպարեզում չերևային։ Հիմա անգամ վախենում են ասել, թե ով է լինելու նոր բանակցողը, որոնք են նրա կարմիր գծերը։ Ընդդիմության առաջարկը բանակցողին փոխելը չէ, պրոսեցը փոխելն է»,-նշել է Գորգիսյանը։

ԼՀԿ փոխնախագահն անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Քոչարյանն ու Օսկանյանն են Ղարաբաղը թողել Ադրբեջանի կազմում ասել է, որ ընդդիմությունն ու իշխանությունը ադրբեջանական նարատիվներ կիրառելով՝ մեղադրում են միմյանց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․