գլխավոր Աշխարհ Բայդենը չի բացառել Պուտինի հետ հանդիպումն առաջիկա գագաթնաժողովներին

Բայդենը չի բացառել Պուտինի հետ հանդիպումն առաջիկա գագաթնաժողովներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ կարող է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մեծ 20-յակի կամ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջիկա գագաթնաժողովների ընթացքում՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր, հաղորդում է ТАСС գործակալությունը։

«Դա դեռ պետք է որոշվի», – հինգշաբթի հայտարարել է Բայդենը:

Այսպես է ԱՄՆ նախագահը Սպիտակ տան դիմաց՝ Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներ այցից առաջ պատասխանել ТАСС-ի այն հարցին՝ արդյոք նա և Պուտինը կարող են հանդիպել՝ քննարկելու Ուկրաինան և այլ հարցեր առաջիկա G20-ի կամ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովների շրջանակում։ Ամերիկացի առաջնորդի կողմից այս թեմայով այլ մեկնաբանություններ չեն եղել։

Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Կրեմլն առաջնորդվում է նրանով, որ Պուտինը կմասնակցի նոյեմբերին կայանալիք G20-ի գագաթնաժողովին, սակայն դա վերջնականապես կորոշվի ու կհաստատվի ավելի ուշ։ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Ինդոնեզիայի Բալի կղզում՝ նոյեմբերի 15-16-ը: