գլխավոր Աշխարհ Թաիլանդում նախկին ոստիկանը մանկապարտեզում սպանել է 22 երեխայի

Թաիլանդում նախկին ոստիկանը մանկապարտեզում սպանել է 22 երեխայի

Նախկին ոստիկանը Թաիլանդի մանկապարտեզներից մեկում սպանել է 37 մարդու, որից 22-ը ՝ երեխա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Reuters-ը:

Reuers-ին տեղի պաշտոնյան հայտնել է, որ ցերեկային կենտրոնում երեխաները եղել են 2-5 տարեկան:

Բացահայտվել է, որ տղամարդուն անցյալ տարի են ազատվել աշխատանքից՝ թմրանյութերի օգտագործման մեղադրանքով:

Ոստիկանության խոսնակն ասել է, որ տղամարդը ավելի վաղ դատարանում է եղել, հետո գնացել է մանկապարտեզ՝ իր երեխային վերցնելու համար : Սակայն, երբ նա այնտեղ չի գտել իր երեխային, սկսել է սպանությունները: