գլխավոր Շոուբիզնես Նոր սկանդալ. Քլոե Քարդաշյանն արձագանքել է Քանյե Ուեսթի մեղադրանքներին

Նոր սկանդալ. Քլոե Քարդաշյանն արձագանքել է Քանյե Ուեսթի մեղադրանքներին

LONDON, ENGLAND - SEPTEMBER 26: Kanye West seen attending the Burberry Spring / Summer 2023 aftershow party at The Restaurant at The Twenty Two on September 26, 2022 in London, England. (Photo by Ricky Vigil M/GC Images)

Քանյե Ուեսթի շուրջ սկանդալները չեն դադարում. Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում ռեփերի պատրաստած անակնկալի մասին արդեն գրել ենք, երբ նա ներկայացրել էր իր նոր հավաքածուն։ Ի դեպ, Ջիջի Հադիդն արդեն մեկնաբանել է Քանյեի արարքները։ Բայց Յեն որոշել է շարունակել առիթներ ստեղծել իր մասին խոսելու համար: Այժմ էլ Քլոե Քարդաշյանն է արձագանքել ռեփերի ոչ միանշանակ պահվածքին։

Բանն այն է, որ Քանյեն Քարդաշյանների ընտանիքին մեղադրել է իր դստերը՝ Չիկագոյին, ծննդյան տոնակատարության ժամանակ «առևանգելու» մեջ։ Քիմը հերքել է գաղտնի տոնակատարության մասին ռեփերի ենթադրությունը։ Քլոե Քարդաշյանը որոշել է աջակցել քրոջը և ռեփերին հորդորել է դադարեցնել «ոչնչացնել» նրան՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում սկանդալի ֆոնին։ Նա նաև խնդրել է հանգիստ թողնել Քիմին և երեխաներին, որպեսզի նրանք ապրեն երջանիկ և խաղաղ։

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն ծանոթացել են 2004թ.: 2014 թվականին Քարդաշյանն ու Ուեսթը շքեղ հարսանիք են կազմակերպել Ֆլորենցիայում։