գլխավոր Քաղաքականություն Փաշինյանը կադրեր է հրապարակել (տեսանյութ)

Փաշինյանը կադրեր է հրապարակել (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Պրահայից: «Պրահայում մասնակցեցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,- կադրերին կից գրել է նա:

Միջոցառմանը մասնակցել են չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ` ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ:

Գագաթնաժողովը կայացել է Պրահայի հին ամրոցում: Մասնակից երկրների ղեկավարներին դիմավորել է Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան: Լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությունը:

Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկմանը: