գլխավոր Հասարակություն Երևանը քաղաք է մարդկանց համար, և քաղաքը պետք է ծառայի այդ թվում՝...

Երևանը քաղաք է մարդկանց համար, և քաղաքը պետք է ծառայի այդ թվում՝ երեխաներին․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ինչպես շահագործվող մանկապարտեզների հիմնանորոգում, այնպես էլ նորերի կառուցում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը․

«Երևանը քաղաք է մարդկա՛նց համար: Մեր քաղաքը պետք է ծառայի այդ թվում երեխաներին՝ ստեղծելով նպաստավոր և ապահով պայմաններ նրանց զարգացման և կայացման համար:

Երեխաների համար Երևան ունենալու նպատակով քաղաքապետարանը նախատեսում է ինչպես շահագործվող մանկապարտեզների հիմնանորոգում, այնպես էլ նորերի կառուցում:

Ուրախ եմ տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանի N 41 մանկապարտեզի նախագծման, և N 44, 47, 48, 50 մանկապարտեզների բուն հիմնանորոգման աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է։

Այցելածս N 40 մանկապարտեզի վթարային մասնաշենքի փոխարեն կկառուցվի արդի չափորոշիչներով հագեցած նոր մասնաճյուղ: Մանկապարտեզները, ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ, կընդունեն իրենց սաներին նոր և հիմնանորոգված տեսքով»։