գլխավոր Քաղաքականություն «Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս». Էրդողանը՝ հայ-թուրքական սահմանի բացման «արգելքի»...

«Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս». Էրդողանը՝ հայ-թուրքական սահմանի բացման «արգելքի» մասին (տեսանյութ)

Ո՞րն է հիմա հայ-թուրքական սահմանի բացման ամենամեծ արգելքը, հարցրել է «Ազատության» թղթակիցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: 

«Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս», – ասել է Թուրքիայի նախագահը` առանց հավելյալ մեկնաբանություների: 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:  

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: