գլխավոր Քաղաքականություն Շառլ Միշելը Ալիևի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Շառլ Միշելը Ալիևի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Այսօր Պրահայում հանդիպեցի Իլհամ Ալիևին՝ Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Այս մասին թվիթերյան իր հաշվում գրառում է արել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Նա մասնավորապես գրել է.

«Այսօր կեսօրին Էմանուել Մակրոնի հետ միասին մենք կրկին կհանդիպենք Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և տարածաշրջանում կայուն խաղաղության խթանումը»: