գլխավոր Իրադարձային Ի՞նչ գիրք էր դրված Փաշինյանի և Ալիևի սեղանին (լուսանկարներ)

Ի՞նչ գիրք էր դրված Փաշինյանի և Ալիևի սեղանին (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Գրում է Lurer.com-ը:

Համացանցում արդեն լուսանկարներ են տարածվել գագաթնաժողովում երկրների ղեկավարների ոչ ֆորմալ շփումներից։ Լուսանկարներից մեկում երևում է, որ սեղանին դրված է ալբանացի գրող Լեա Իպիի հեղինակած «Պատմության ավարտը և նոր դարաշրջանի սկիզբը» գիրքը։ Աշխատությունը հրատարակվել է 2021թ-ին, և հուշագրություն է ներկայացնում Բալկաններում կոմունիզմի ավարտի մասին։