գլխավոր Գլխավոր Արայիկ Հարությունյանն այցելել է Արցախի հարավ-արևելյան հատված

Արայիկ Հարությունյանն այցելել է Արցախի հարավ-արևելյան հատված

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում։ Նա տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել է Հանրապետության հարավ-արևելյան հատված։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ: Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում:Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին»,-գրել է Արայիկ Հարությունյանը։