գլխավոր Իրադարձային Թուրքիայում Շվեդիայի դեսպանին կանչել են ԱԳՆ Էրդողանին եթերով վիրավորելու համար

Թուրքիայում Շվեդիայի դեսպանին կանչել են ԱԳՆ Էրդողանին եթերով վիրավորելու համար

Անկարայում Շվեդիայի դեսպանին կանչել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, քանի որ նա Շվեդիայի պետական հեռուստատեսությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրել է «վիրավորական» արտահայտություն։ Այս մասին գրում է Anadolu-ն։

Դեսպան Ստեֆան Հերտրիխին ասել են, որ անընդունելի է Էրդողանի և Թուրքիայի նկատմամբ «հանդուգն ու տգեղ» արտահայտություններ անելը։

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն Անկարայի արձագանքի մասին ասել է․

«Ես կարծում եմ, որ Թուրքիայի համար կարևոր է այն, որ մենք կատարում ենք համաձայնագրի կետերը։ Համապատասխան միջոցներ են ձեռնարկել ինչպես Շվեդիայում, այնպես էլ Ֆինլանդիայում»։

Նշենք, որ Թուրքիան Շվեդիային և Ֆինլանդիային պայմաններ է ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտերը հավանության արժանացնելու համար։