գլխավոր Facebook Թշնամին ամեն անգամ հրաժարվում էր այդ փաստաթղթերը ստորագրել, համարելով դրանք իր շահերից...

Թշնամին ամեն անգամ հրաժարվում էր այդ փաստաթղթերը ստորագրել, համարելով դրանք իր շահերից չբխող. Էլիբեգովա


«նախկինների» թողած բանակցային ժառանգության մասին մի քանի բան ասեմ, ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

«1. թշնամին ամեն անգամ հրաժարվում էր այդ փաստաթղթերը ստորագրել, համարելով դրանք իր շահերից չբխող

2. թշնամին շատ ավելի մեծ զիջումներ էր առաջարկում, քան հիմա

3. նիկոլը հայտարարել ա, որ սկսում ա բանակցել իր սեփական զրոյական կետից

4. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո բացարձակ էական չի էլ, ինչ ա բանակցվել դրանից առաջ, ջրվել, գնացել ա մեծ հաշվով, առաջին կետը բավական ա, հասկանալու համար, որ թշնամին երբեք չէր հրաժարվի ստորագրել փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվեր իր կազմում։ Նույնիսկ եթե բանակցային գործընթացի մանրամասներին ծանոթ չեք, սա զուտ տրամաբանական ու շատ պարզ եզրակացություն ա»,- գրել է Էլիբեգովան։