գլխավոր Միջազգային Իսրայելի նախկին վարչապետ Նեթանյահուն տեղափոխվել է հիվանդանոց. ԶԼՄ

Իսրայելի նախկին վարչապետ Նեթանյահուն տեղափոխվել է հիվանդանոց. ԶԼՄ

Իսրայելական ընդդիմադիր «Լիկուդ» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով «ԿԱՆ» պետական հեռուստառադիոընկերությանը:

«Ընդդիմության առաջնորդը տեղափոխվել է հիվանդանոց, նա իրեն լավ է զգում», – ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Նախկին վարչապետին տեղափոխել են հիվանդանոց, երբ նա աղոթքի ժամանակ իրեն վատ է զգացել։ Նա հիմա ստուգումներ է անցնում։

Նեթանյահուն Իսրայելի կառավարությունը ղեկավարել է մինչև 2021 թվականը։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ նա համարվում է վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Իսրայելի գործող վարչապետ և առաջիկա ընտրություններում նրա գլխավոր մրցակից Յաիր Լապիդն ընդդիմության առաջնորդին առողջություն է մաղթել ։