գլխավոր Իրադարձային Հետախուզվող տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Հետախուզվող տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում ձերբակալել և քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ամբաստանյալ, 1956 թ. ծնված Սերյոժա Ս.-ին, որը հոկտեմբերի 4-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում է Ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։