գլխավոր Իրադարձային Ռուսաստանից խոշոր հումանիտար օգնություն է հասել Հայաստան (տեսանյութ)

Ռուսաստանից խոշոր հումանիտար օգնություն է հասել Հայաստան (տեսանյութ)

Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների ընթացքում տարբեր երկրներից Հայաստան է բերվել շուրջ հազար տոննա մարդասիրական օգնություն։

Ռուսաստանից Հայաստան է բերվել հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ։ ԻԼ-76 ինքնաթիռը բերել է դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորումներ և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայ համայնքի ջանքերով։ Sputnik Արմենիայի տրամադրության տակ են հայտնվել ուղարկելուց առաջ հումանիտար բեռի ամբարման կադրերը։

Ռազմական գործողությունների գրեթե մեկ ամսվա ընթացքում այլ երկրներից Հայաստան է բերվել մոտ հազար տոննա մարդասիրական օգնություն։ Այդ բեռների առյուծի բաժինը հավաքվել և փոխանցվել է տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչների ջանքերով։