գլխավոր Միջազգային Արևմուտքը չի կարող ՌԴ-ի և Իրանի վրա բարդել էներգետիկ ճգնաժամի պատասխանատվությունը. ֆիննախ

Արևմուտքը չի կարող ՌԴ-ի և Իրանի վրա բարդել էներգետիկ ճգնաժամի պատասխանատվությունը. ֆիննախ

Արևմուտքին չի հաջողվի Ռուսաստանի ու Իրանի վրա բարդել էներգառեսուրսների պահանջարկի հետ կապված իր խնդիրների պատասխանատվությունը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Ասադզադեն:

«Այսօր ընթանում է «ՕՊԵԿ+»-ի նիստը, որտեղ որոշում կկայացվի։ Ուզում եմ ասել, որ Եվրոպայի և Ամերիկայի երկրները չեն կարող մեզ վրա բարդել նավթային ոլորտի իրենց պահանջմունքները և նավթագազային ճգնաժամը»,-ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ՕՊԵԿ+» – ը պայմանավորվել է նոյեմբերին կրճատել նավթի արդյունահանումն օրական 2 մլն բարելով (օգոստոսին հաստատված քվոտաներից): Դաշինքի այսօրվա նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրությանմեջ «ՕՊԵԿ+»-ն իր որոշումը բացատրել է համաշխարհային տնտեսության ու նավթի շուկայի վերաբերյալ կանխատեսումների շուրջ անորոշություններով։