գլխավոր Իրադարձային Պայմանագրից հետո Բաքուն կարող է պահանջել հանձնել ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներին․...

Պայմանագրից հետո Բաքուն կարող է պահանջել հանձնել ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներին․ Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

Բաքուն խաղաղության պայմանագրից հետո կարող է պահանջել նաև ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներին, արցախյան պատերազմի այլ հերոսների հանձնել կամ կկազմակերպի նրանց առևանգումը։ Եթե պայմանագրում ներառվի Armtimes.com-ի «հավաստի աղբյուր»-ի նշած 5-րդ կետը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը․

«Ադրբեջանցիներն, անգամ, իրենց պատկերացմամբ ռազմական հանցագործենրի ցուցակ ունեն։ Ալիևը քանիցս, հրապարակային ելույթներում հայտարարել է այդ մասին ու նաև ՀՀ նախկին նախագահներին անվանել ռազմական հանցագործներ։ Սրանով Բաքուն փորձում է դիվանագիտորեն հակազդել ամեն օր բացահայտվող իր պատերազմական հանցագործությունների հետևանքներին»,-նշել է Մելքոնյանը։

Թուրքագետն ասել է, որ որևէ դրական ակնկալիք չունի Պրահայում սպասվելիք Փաշինյան-Էրդողան հանդիպումից, քանի որ այն անհավասարների հանդիպում է՝ մենք հանդես ենք գալու որպես պարտված պետություն, պարտված իշխանություն, պարտված դիվանագիտություն ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի։

Հարցազրույցն ամոշբողջությամբ՝ տեսանյութում․