գլխավոր Իրադարձային ԶԼՄ-ներին հայտնի է դարձել՝ երբ և որտեղ կկայանա Չարլզ III-ի թագադրումը

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել՝ երբ և որտեղ կկայանա Չարլզ III-ի թագադրումը

Չարլզ III-ի թագադրման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 3-ին Վեսթմինսթերյան աբբայությունում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին։

Նշվում է, որ մինչև հաջորդ տարվա հունիս թագավորը 74 տարեկան կդառնա, ու նա կլինի Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենատարեց թագաժառանգը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թագադրումը նախորդ արարողությունների համեմատ ավելի համեստ կլինի:

Չարլզը III-ը թագադրվելու է կնոջ՝ Կամիլայի հետ։