գլխավոր Քաղաքականություն Որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ. Իլհամ Ալիև

Որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ. Իլհամ Ալիև

Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Դա գալիս է նրանից, որ վերջերս տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որն իր տեսակի մեջ առաջինն էր խաղաղության համաձայնագրի նախապատրաստման օրակարգով:

Հուսով ենք, որ դա շատ ժամանակ չի պահանջի»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։