գլխավոր Իրադարձային Որքան է ՌԴ-ն այս տարի ներդրում իրականացրել Ադրբեջանի տնտեսության մեջ

Որքան է ՌԴ-ն այս տարի ներդրում իրականացրել Ադրբեջանի տնտեսության մեջ

Ռուսական ներդրումներն Ադրբեջանի տնտեսության մեջ, այս տարվա սկզբի դրությամբ, կազմում են 6,3 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Այդ ներդրումներից 5 միլիարդը ադրբեջանական նավթային ոլորտում արված ներդրումներն են։

Ռուսական կապիտալով Ադրբեջանում աշխատում է ավելի քան հազար ձեռնարկություն ածխաջրածինների արդյունահանման, տրանսպորտայնացման, քիմիական արդյունաբերության, էներգետիկայի, նավթաքիմիական արդյունաբերության, դեղագործության, մեքենաշինության եւ բեռնափոխադրումների ոլորտում։

Համատեղ հետաքրքրությունների եւ մեծ պոտենցիալ ունեցող գլխավոր գոտին տարանցումն է։ Ռեշետնիկովը նշել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին համարում է իր ավանդական գործընկերը եւ ներկայումս Ադրբեջանում նոր լոգիստիկ հնարավորություններ են բացվում, ներկայացնելով լոգիստիկ հիմնական ուղղությունները։