գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանը իր ելույթով խախտել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը. Հայկ Ալումյանը...

Նիկոլ Փաշինյանը իր ելույթով խախտել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը. Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել վարչապետի 2021-ի մարտի 1-ի ելույթը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։
Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը որպես ևս մեկ ապացույց դատարանին է ներկայացրել 2021 թ. մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Այդ ժամանակ Ռ․ Քոչարյանը դեռևս մեղադրվում էր 300․1 հոդվածով, և Ալումյանը գտնում է, որ Փաշինյանն այդ ելույթով խախտել է նախագահի անմեղության կանխավարկածը։

Ապացույցի հետազոտությունից հետո անհրաժեշտություն է առաջացել դիտարկել այդ ելույթի սփռվածությունը, ինչի հնարավորությունն այդ պահին դատարանում չի եղել ինտերնետ կապի բացակայության պատճառով։

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 16-ը, ժամը 10:30-ը։