գլխավոր Իրադարձային Փաշինյանը քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Փաշինյանը քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Գարեգին Խաչատրյանը նշանակվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են կառավարությունից։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գարեգին Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- գրված է որոշման տեքստում։

Հիշեցնենք, որ վարչապետը սեպտեմբերի 30–ին որոշում էր ստորագրել Գեղամ Շախբազյանին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: