գլխավոր Իրադարձային Ջերմուկի դիրքերում զոհված Տիգրանը սպորտսմեն էր. նռնակով պայթեցրել է իրեն, որ գերի...

Ջերմուկի դիրքերում զոհված Տիգրանը սպորտսմեն էր. նռնակով պայթեցրել է իրեն, որ գերի չընկնի

Ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ զոհված 19-ամյա Տիգրան Բաբիկյանն Արագածոտնի մարզի Կարբի գյուղից էր. բանակ էր զորակոչվել 2021թ. հուլիսին: Տիգրանի մարմինը գտնվել է զոհվելուց մեկ շաբաթ անց: Դիրքից, որտեղ Տիգրանն է կռվել ու զոհվել, ոչ ոք ողջ չի մնացել: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Կարբիի վարչական ղեկավար Ռոլանդ Հակոբյանը:

«Վեց ամիս ծառայել է Վանաձորում, որից հետո տեղափոխվել է Ջերմուկ: Սեպտեմբերի 12-ի գիշերը՝ կեսգիշերի կողմերը մի հատ տուն է խոսել ու անջատել հեռախոսը: Դեպքը եղել է լուսադեմին: Տիգրանի ձախ ձեռքի դաստակը չկար, բացի այդ՝ ձախ կողքից բեկորային վնասվածքներ էլ ուներ: Հակված ենք կարծելու, որ խրամատի մեջ՝ հենված դիրքում նռնակը քաշել է: Դե, այդ դիրքից ոչ ոք ողջ չի մնացել, որ հաստատապես ասենք, բայց փաստերի համադրությունը հուշում է, որ հենց այդպես է եղել»,-ասել է Հակոբյանը:

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։