գլխավոր Իրադարձային Աջարիայի հայերը Բաթումում խաղաղ ցույց են արել ի աջակցություն Արցախի

Աջարիայի հայերը Բաթումում խաղաղ ցույց են արել ի աջակցություն Արցախի

Աջարիայի հայերն Արցախին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով խաղաղ ցույց են կազմակերպել: «Ալիք Մեդիա»-ն տեղեկացնում է, որ ցուցարարները հավաքվել են Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:

Ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամուլի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ երթի ընթացքում հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:

«Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, մեզ միացել են հայեր ոչ միայն Բաթումից, այլև Քոբուլեթից, Գուրիայից ու Աջարիայի այլ քաղաքներից»,-ասել է նա: