գլխավոր Քաղաքականություն Սերժ Սարգսյանը թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Սերժ Սարգսյանը թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Իմ հասցեին հնչող ամենամեծ քննադատությունը այն է, որ ես ասել եմ Արցախը Հայաստան է և վերջ, սա ամենամեծ և ամենաարդարացված քննադատությունն է համարվում։ Այս մասին կառավարության հետ հարցուպատախանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1990թ-ի ՀՀ-ի ակախության հռչակագրի նախաբանում հղում է արված ԼՂ-ի ու Հայաստանի վերամիավորման մասին ԳԽ-ի և ԼՂԻՄ-ի որոշումներին։ Այն փաստը, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները ամենամեծ քննադատությունները ուղղում են դրա մասին, նշանակում է, որ նրանք խոստավանում են, որ իմ կողմից իշխանությունը ստանձնելու և այդ հայտարարությունը անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել Անկախության հռչակարգրի բովանդակության չեղարկման հետ՝ նախորդ բոլոր բանակցողների կողմից, առանց բառացության՝ բոլոր։ Մեր ընտրությունը հետևյալն է՝ գործել՝ այս իրողությունները հաշվի առնելով, թե ոչ, թող պատասխանեն այս հարցերին»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ իրեն ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը նախորդ ղեկավարներն են։

«Մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են, սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից, վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքից, որովհետև այն թութղը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել է»,- ասաց Փաշինյանը։