գլխավոր Без рубрики Թուրքիան հայտարարել է, որ կերկարաձգի հետախուզական աշխատանքներն Արեւելյան Միջերկրական ծովում մինչեւ նոյեմբերի...

Թուրքիան հայտարարել է, որ կերկարաձգի հետախուզական աշխատանքներն Արեւելյան Միջերկրական ծովում մինչեւ նոյեմբերի 4-ը

Թուրքիան հայտարարել է Արեւելյան Միջերկրական ծովում ածխաջրածին որոնելու ուղղությամբ Oruc Reis նավի սեյսմիկ հետախուզական աշխատանքները մինչեւ նոյեմբերի 4-ը երկարաձգելու մասին՝ այդկերպ ձեռնարկելով քայլ, որը կուժգնացնի լարվածությունը տարածաշրջանում, հաղորդում է Reuters-ը:

Ինչպես նշվում է թուրքական ռազմածովային նավատորմի հաղորդագրության մեջ, երկու այդ նավերի հետ միասին Ataman-ն ու Cengiz Han Oruc Reis-ը կշարունակեն բոլոր աշխատանքները հունական Հռոդոս կղզուց դեպի հարավային ուղղությամբ մինչեւ նոյեմբերի 4-ը:

Ավելի վաղ թուրքական կողմը հաղորդել էր այդ տարածաշրջանում մինչեւ հոկտեմբերի 27-ը կատարվելիք հետազոտական աշխատանքների մասին:

Անկարան դուրս էր բերել Oruc Reis-ն Արեւելյան Միջերկրական ծովի ջրերից ԵՄ գագաթնաժողովի կապակցությամբ, երբ Կիպրոսը պնդել էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Այս ամիս նավը կրկին վերադարձել է՝ առաջացնելով Հունաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի զայրույթը: