գլխավոր Իրադարձային Կռվի ժամանակ միջուկային օբյեկտներին պետք չէ սպառնալ. Գրոսին` Հայկական ԱԷԿ-ի մասին

Կռվի ժամանակ միջուկային օբյեկտներին պետք չէ սպառնալ. Գրոսին` Հայկական ԱԷԿ-ի մասին

Ռազմական գործողությունների պատճառով միջուկային անվտանգությունը չի կարող սպառնալիքի տակ հայտնվել։ Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին՝ պատասխանելով Մեծամորի ԱԷԿ-ի մասին ադրբեջանցիների հնչեցրած սպառնալիքների (արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ) վերաբերյալ հարցին։

Գրոսին նշել է, որ նախկինում նման հայտարարություններ լսել է, և դրանք անթույլատրելի են:

«Ինչպես ՄԱԳԱՏԷ-ն, այնպես էլ անձամբ ես հայտարարել եմ, ընդ որում ՝ շատ ակտիվ, որ միջուկային անվտանգությունը չպետք է սպառնալիքի տակ հայտնվի ռազմական առճակատման պատճառով։ Հուսով եմ, որ դա երբեք տեղի չի ունենա։ Ես հստակ հայտարարել եմ, որ դա անթույլատրելի է»,–ասել է նա։