գլխավոր Հասարակություն Վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել. ՊՆ

Վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել. ՊՆ

Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:

Տեղեկությունը հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Հոկտեմբերի 5-ի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր»,– գրել է նա: