գլխավոր Գլխավոր ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է 17 հայ ռազմագերիների վերադարձը Ադրբեջանից Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ պետքարտուղարի մամուլի ծառայութունը։

«Բլինկենը ողջունել է հայ զինվորականների փոխանցումը Հայաստանին և վերահաստատել Միացյալ Նահանգների հանձնառությունը` օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, ընդգծվել է, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Միաժամանակ, Բլինկենը թվիթերյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ երեկ կայացած հեռախոսազրույցին։ Բլինկենը նշել է, որ նախարարների հետ զրուցել է կայուն խաղաղ համաձայնության հասնելու քայլերի մասին։ Նրա խոսքով` ԱՄՆ–ն գնահատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռնարկում են այդ կարևոր քայլը։