գլխավոր Իրադարձային ՀՀ անձնագիր ստանալու ցանկություն ունեցողների թիվը մեկ տարում ավելացել է շուրջ 158...

ՀՀ անձնագիր ստանալու ցանկություն ունեցողների թիվը մեկ տարում ավելացել է շուրջ 158 հազարով

Մեկ տարվա ընթացքում բոլոր տեսակի հայկական անձնագրեր ստանալ ցանկացողների թիվն ավելացել է 157 269-ով։ Տեղեկությունը հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Գերատեսչությունից նշել են, որ 2022 թվականին անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը կրկնակի աճել է, թեև անձնագրային և վիզաների վարչության ռեսուրսները չեն փոխվել:

Ոստիկանության տվյալով՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբերին հին նմուշի անձնագրերի ընդհանուր թիվը կազմել է 297 975, նույնականացման քարտերի թիվը՝ 71 104, կենսաչափական անձնագրերի թիվը՝ 10 382:

«2022 թվականին այդ թիվը կազմել է համապատասխանաբար 376 394, 145 099, 15 237», – նշված է հաղորդագրության մեջ: