գլխավոր Աշխարհ Բայդենը Զելենսկուն տեղեկացրել է Կիևին 625 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ...

Բայդենը Զելենսկուն տեղեկացրել է Կիևին 625 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Վաշինգտոնի կողմից Կիևին 625 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Այս մասին զրույցից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նախագահ Բայդենը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է… դա ներառում է 625 միլիոն դոլարի անվտանգության աջակցության նոր փաթեթ այսօր»,- ասվում է հայտարարության մեջ։

Նոր փաթեթը ներառում է լրացուցիչ սպառազինություն և տեխնիկա, այդ թվում՝ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, զրահատեխնիկա։

Նշվում է, որ այս օգնության տրամադրմամբ Բայդենի վարչակազմի օրոք Ուկրաինային տրամադրված ռազմական աջակցության ընդհանուր ծավալը կհասնի 17.5 մլրդ դոլարի: