գլխավոր Սպորտ Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ բռնցքամարտիկները նվաճել են 2 ոսկե մեդալ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, Վաղարշակ Քեյանը, հանդես գալով 46 կգ քաշային կարգում, նվաճել է առաջին ոսկին։ Նա հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոն Թոմասին։

Երկրորդ ոսկին նվաճել է հայ բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը (52 կգ)՝ հաղթելով մրցաշարի ֆավորիտ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Սթիվեն Լինգթոնին։