գլխավոր Աշխարհ ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախումը մոտեցնելու...

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախումը մոտեցնելու մեջ

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախումը մոտեցնելու մեջ: Այս մասին գրում է Говорит Москва-ն՝ հղում տալով 

Զենքի չտարածման եւ սպառազինությունների վերահսկման գերատեսչության փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովին:

Նշվում է, որ Էսկալացիայի վտանգը մեծանում է Վաշինգտոնից Կիևին զենք մատակարարելու պատճառով։

«Միացյալ Նահանգները մեծացնում է Ուկրաինային զենքի տրամադրումը՝ ապահովելով իր զինյալների և խորհրդականների անմիջական մասնակցությունը հակամարտությունում։ Սա ոչ միայն հետաձգում է ռազմական գործողությունները, այլև իրավիճակը մոտեցնում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին»,- ասել է դիվանագետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստին։