գլխավոր Իրադարձային Սև պաստառներով, սևազգեստ մարդիկ. ֆրանսահայերը Թուրքիայի դեսպանատան առջև ակցիա են արել

Սև պաստառներով, սևազգեստ մարդիկ. ֆրանսահայերը Թուրքիայի դեսպանատան առջև ակցիա են արել

Ֆրանսիայում ապրող հայերը հերթական բողոքի ակցիան են արել` ահազանգելով Ադրբեջանի կատարած ագրեսիաների մասին։

«Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը տեղեկացնում է, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերը բողոքի ակցիա են անցկացրել։

Սևազգեստ մասնակիցներն իրենց ձեռքին պահել էին պաստառներ, որոնց վրա գրված էր Արցախում զոհված հայ զինծառայողների անունները։

Նշենք, որ այս օրերին Ֆրանսիայի հայ համայնքը բավական ակտիվ է` հոկտեմբերի 16-ին նրանք Փարիզից ավտոերթով եկել ու փակել են Ֆրանսիա-Բելգիա միջպետական մայրուղին։ Դրանից առաջ բողոքի ակցիա էին իրականացրել Փարիզում, Լիոնում և այլ քաղաքներում։