գլխավոր Մշակույթ 2000 եվրո գնահատված «սովորական» չինական ծաղկամանն աճուրդում վաճառվել է 7,7 միլիոն եվրոյով

2000 եվրո գնահատված «սովորական» չինական ծաղկամանն աճուրդում վաճառվել է 7,7 միլիոն եվրոյով

«Սովորական» չինական ծաղկամանը հանվել է Osenat աճուրդի ու վաճառվել 7,7 միլիոն եվրոյով, հայտնում է The Guardian-ը։

Ճենապակյա նմուշն աճուրդի է հանել Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից մեկում բնակվող մի կին, որն այն ժառանգել էր մորից, իսկ մայրն էլ՝ փարիզցի հավաքորդ իր մորից։

Ծաղկամանն ունի 54 սմ բարձրություն: Այն պատրաստված է սպիտակ և կապույտ էմալապատ ճենապակուց և զարդարված ամպերով և վիշապներով։

Բրիտանական պարբերականը գրում է, որ փորձագետները ծաղկամանը գնահատել են 2000 եվրո՝ հայտարարելով, որ այն ստեղծվել է 20-րդ դարում:

Սակայն հատկանշական է, որ աճուրդին մասնակցած 30 պոտենցիալ չինացի գնորդներ համոզված են եղել, որ ծաղկամանը 18-րդ դարի հազվագյուտ արտեֆակտ է։ Պարբերականը նկատում է, որ պատջենցիալ գնորդները չափազանց թեժ պայքար են վարել ծաղկամանը գնելու համար: