գլխավոր Պատահարներ Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել

Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել: Հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ղ.) բախվել է գազատար խողովակին և բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:01-ին, մարվել՝ 20։10-ին։ Այրվել են ավտոմեքենան և խողովակից արտահոսած գազը:

Փրկարարներն ավտոմեքենան քարշակելով (մոտ 3 մետր) հեռացրել են գազատար խողովակից և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: