գլխավոր Քաղաքականություն «Նման վարքագիծն անթույլատրելի է»․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Էրդողանի՝ Մակրոնի հասցեին...

«Նման վարքագիծն անթույլատրելի է»․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները և իր երկրի դեմ «զրպարտչական քարոզչությունը», գրում է ria.ru-ն։

«Թուրքիայի իշխանությունների կողմից Կոնֆլան-Սենտ Օնորինի ահաբեկչությունից հետո դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանների բացակայությանը վերջին օրերին ավելացել է Ֆրանսիայի դեմ ատելության և զրպարտության քարոզչությունը, որը վկայում է մեր և մեր ներսում ատելություն բորբոքելու ցանկության մասին, ինչպես նաև հանրապետության նախագահի հասցեին հնչեցվել են ուղղակի վիրավորանքներ՝ թուրքական պետության ամենաբարձր մակարդակով», – ասված է նախարարի հաղորդագրության մեջ։

Ժան-Իվ Լե Դրիանի խոսքով՝ «նման վարքագիծն անթույլատրելի է, հատկապես դաշնակից երկրի կողմից։ Այդ պատճառով Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը հետ է կանչվել և Փարիզ կժամանի հոկտեմբերի 25 – ին»։

Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Մակրոնին Ֆրանսիայի մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականության կապակցությամբ՝ ասելով, թե նրան «հոգեկան վիճակի ստուգումներ» են հարկավոր։