գլխավոր Քաղաքականություն Միրզոյանն ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին խոսել է Փաուերի հետ

Միրզոյանն ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին խոսել է Փաուերի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը մտքեր են փոխանակել գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հեռանկարների շուրջ: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է արվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ներկայացրել է Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մանրամասները:

Զրուցակիցներն անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիային, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը: