գլխավոր Իրադարձային Մանրամասներ՝ Գյումրիում 2-ամյա երեխայի մահվան դեպքից

Մանրամասներ՝ Գյումրիում 2-ամյա երեխայի մահվան դեպքից

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած 2-ամյա երեխան ունեցել է ծանր առողջական խնդիրներ, կյանքի հետ անհամատեղելի համակցված հիվանդություններ։ Այս մասին «Մեդիահաբ»-ին փոխանցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։

Այս ընթացքում երեխայի ծնողները չեն հայտնվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Նշված օրը՝ ժամը 07։20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։