գլխավոր Հասարակություն Մոտ 65 մլրդ դրամի փոխհատուցում է վճարվել գրեթե 5 հազար զինծառայողների դեպքերով....

Մոտ 65 մլրդ դրամի փոխհատուցում է վճարվել գրեթե 5 հազար զինծառայողների դեպքերով. հիմնադրամ

2017-2022թթ․ հոկտեմբերի սկզբի դրությամբ մոտ 65 միլիարդ ՀՀ դրամի հատուցում է կատարվել 4,855 զինծառայողների դեպքերով, նրանցից 4,438-ը՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։ Տեղեկությունը հրապարակված է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո հիմնադրամը ՀՀ պաշտպանության նախարարությունից հատուցման դիմումներ դեռևս չի ստացել։

«ԶԱՀ գործունեությունը կարգավորող օրենքի համաձայն՝ հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը պետք է դիմում և փաստաթղթերի փաթեթ ներկայացնի պաշտպանության նախարարություն՝ տեղական ինքնակառավարման մարմնի իրավաբանական վարչության միջոցով, որից հետո դիմումի փաթեթը փոխանցվում է ԶԱՀ-ին՝ հատուցումներ տրամադրելու նպատակով»,- փոխհատուցման ստացման կարգը հիշեցնում են հիմնադրամից։