գլխավոր Իրադարձային Աջափնյակում գտնվող 4-րդ աստիճանի վթարային շենքերում ապրելը ապահով և անվտանգ չէ, կիրականացվի...

Աջափնյակում գտնվող 4-րդ աստիճանի վթարային շենքերում ապրելը ապահով և անվտանգ չէ, կիրականացվի վերաբնակեցման նախագիծ. Տիգրան Ավինյան

Ապահով և անվտանգ բնակարաններում ապրելը մեր բոլորի իրավունքն է, իսկ դրա ապահովումը մեր հանձնառությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Աջափնյակ վարչական շրջանում գտնվող չորրորդ աստիճանի վթարային շենքերում ապրելը ապահով և անվտանգ չէ. նմանօրինակ շենքերը չեն կարող ծառայել որպես բնակելի կառույցներ: Ուստի՝ բնակիչների, քաղաքապետարանի և կառուցապատողի միասնական ջանքերի շնորհիվ իրականացվելու է վերաբնակեցման նախագիծ:

Շրջայցի ընթացքում ծանոթացանք վթարային շենքերի բնակարանային վիճակին և բնակիչների հետ քննարկեցինք հնարավոր լուծումների շրջանակը: Նմանատիպ այցերն ու բնակիչների հետ զրույցները շարունակական բնույթ են ունենալու:

Ապահովության և անվտանգության բաղադրիչ է նաև ապաստարանների անխափան շահագործումը:

Ուզում եմ տեղեկացնել, որ ապաստարանների մաքրման աշխատանքները սկսված են և մոտակա ժամանակներում կհասցվեն ավարտին»,- գրել է Ավինյանը: