գլխավոր Քաղաքականություն Իսրայելը մարդասիրական օգնություն է ուղարկել Ադրբեջանին

Իսրայելը մարդասիրական օգնություն է ուղարկել Ադրբեջանին

Իսրայելը մարդասիրական օգնություն է ուղարկել Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Yedioth Ahronoth–ին։ Պարբերականը պնդում է, որ նմանատիպ առաջարկ մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելն արել էր նաև Հայաստանին, սակայն Երևանը դեռ չի պատասխանել։

ՌԻԱ Նովոստին Իսրայելի ԱԳՆ–ին հարցում է ուղարկելմեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն պատասխան դեռ չի ստացել։ Նշվում է, որ Ադրբեջանը Իսրայելից մարդասիրական և բուժօգնություն է խնդրել, Իսրայելը համաձայնել է, և անցած շաբաթվա վերջին բժշկական սարքավորումներ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրեր (դեղորայք, հագուստ, ծածկոցներ և տաքացուցիչներ անօթևան մնացածների համար) են փոխանցվել։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի պատճառով Երևանն Իսրայելում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար։ Նշենք, որ հայկական ԶՈւ–ի կողմից խոցված Ադրբեջանի ԶՈւ զինտեխնիկայի մի մասն իսրայելական արտադրության է։

Հիշեցնենքսեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ: