գլխավոր Իրադարձային Խաղաղության օրակարգի այլընտրանքը ո՞րն է՝ մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, ծովից ծով...

Խաղաղության օրակարգի այլընտրանքը ո՞րն է՝ մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, ծովից ծով Հայաստա՞ն․ Ալեն Սիմոնյան

ՌԴ այցի ընթացքում քննարկելու եմ և՛ ՀԱՊԿ-ի հետ կապված  և՛ Հայաստան-Ռուսաստան փոխօգնության պայմանագրի հետ կապված հարցերը, որովհետև,  Հայաստանը դիմել է և մինչև օրս պատասխան չի ստացել, նույնիսկ «ոչ» պատասխան չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին՝ Սիմոնյանը պատասխանել է․ «Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը ընդհանրապես որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետև, այս կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ այդ կարծիքին»։

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին, Սիմոնյանը նշեց․ «Այն բոլոր մարդիկ, ովքեր խաղաղության օրակարգի վերաբերյալ բացասական կարծիքներ են առաջարկում, իրենց այլընտրանքը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ, մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, ծովից ծով Հայաստա՞ն։ Կա՞ մեկը, ով կարող է մեզ առաջարկել ռեալ տարբերակ այն բոլոր նկրտումներին, կենացներին, որոնք մենք հաճախ սիրում ենք ասել՝ որ մտնելու ենք, գրավենք, ծովից ծով Հայաստան և այլն, ես դրանց լուրջ չեմ վերաբերվում։ Ժամանակակից աշխարհում չենք կարող հարևանների նկատմամբ անել  ռազմատենչ հայտարարություններ  և ունենալ տարածքային պահանջներ»,- ասել է Ալեն Սիմոնյանը։