գլխավոր Իրադարձային Ես չեմ ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ․ Հովիկ Աղազարյան

Ես չեմ ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ․ Հովիկ Աղազարյան


ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատասխանել է Ադրբեջանի պահանջների մասին վարչապետի ընտանիքին պատկանող թերթի հրապարակման մասին հարցին։

«Դրանք անընդունելի պահանջներ են համենայն դեպս ինձ համար»,-ասել է նա։

Հարցին՝ արդյոք ՔՊ-ի և Փաշինյանի հանդիպումներում Ադրբեջանի նման պահանջների մասին խոսակցություն եղե՞լ է։

«Այս կամ այն հատվածներով քննարկումներ, խոսակցություններ լինում են, բայց որպես հավաքական փաստաթուղթ, եթե դա փաստաթուղթ է, ես տեղյակ չեմ, ծանոթ չեմ։ Այդպիսի փաստաթուղթն անընդունելի է ինձ համար, Արցախի ժողովուրդը նույնպես պետք է մերժի նման մոտեցումը»,-ասաց Աղազարյանը։

«Բոլոր այդ հարցերով պետք է զբաղվեմ Արցախի կողմից ընտրված օրինական իշխանությունները»,-ասաց նա, ապա, անդրադառնալով դիտարկմանը, թե դուք չէի՞ք ասում Արցախը Հայաստան է և վերջ, Աղազարյանը պատասխանեց,- «Ես նման բան չեմ ասել»։

«Մենք, որպես պետականություն, որպես հայ ժողովրդի մեծ հատված, պարտավոր ենք ամեն ինչ անել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը սատարելու համար»,-ասաց Աղազարյանը։