գլխավոր Իրադարձային ՀՀ սուվերենությունը մեր ամենաառաջին կարմիր գիծն է, Արցախի ժողովրդի անվտանգությունը ևս. Արմեն...

ՀՀ սուվերենությունը մեր ամենաառաջին կարմիր գիծն է, Արցախի ժողովրդի անվտանգությունը ևս. Արմեն Խաչատրյան

Չեմ կարդացել «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը, հետևաբար հետևություններ դեռևս չեմ արել այն հրապարակման կապակցությամբ, որին չեմ ծանոթացել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«ՀՀ սուվերենությունը ամենաառաջին կարմիր գիծն է, որից այն կողմ կարմիր գիծ չկա: Մնացածն արդեն դիվանագետներին հարցրեք»,-ասաց նա:

 Ճշտող հարցին՝ իսկ Արցա՞խը, Խաչատրյանը պատասխանեց․ «Արցախի ժողովրդի անվտանգությունը, այո, կարմիր գիծ է և դա մեզ համար մեր ժողովրդի անվտանգությունն է, որը պետք է առաջնային դերում լինի»։

Արմեն Խաչատրյանը չպատասխանեց Արցախի ինքնորոշմանը վերաբերող հարցին, նշելով, որ դա դիվանագիտական հարց է։