գլխավոր Իրադարձային Սասուն Խաչատրյանը 1մլն 100 հզր դրամ աշխատավարձ կստանա

Սասուն Խաչատրյանը 1մլն 100 հզր դրամ աշխատավարձ կստանա

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ հարցերի վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցների հավելավճարի հնարավորությանը:

ԱԺ նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքներ նախագծերի փաթեթը, որն առնչվում էր նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։

 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է շատ ավելի շուտ, քան ուժի մեջ է մտնել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքը, և օրենքին գհետադարձ ուժ կտան, որպեսզի Սասուն Խաչատրյանը բարձր վարձատրվի։

«Իսկ ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանը՝ այն կկազմի շուրջ 1.1 մլն դրամ, որը 2021-2023 ՄԺԾԾ հայտում արդեն իսկ նախատեսված է եղել, հետևապես լրացուցչ բյուջետային միջոցներ ներգրավելու կարիք չի լինի»,-եզրափակեց նա: