գլխավոր Միջազգային Ուկրաինան այսօր պայքարում է ԱՄՆ-ի անկախության համար․ ռուս սենատոր

Ուկրաինան այսօր պայքարում է ԱՄՆ-ի անկախության համար․ ռուս սենատոր

Ուկրաինան այսօր պայքարում է Միացյալ Նահանգների անկախության համար, որն էլ ձգտում է թուլացնել Ռուսաստանը և պահպանել առաջատար դիրքն աշխարհում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը։

«Ուկրաինան այսօր պայքարում է ԱՄՆ-ի անկախության համար, որը նրան փող է տալիս Ռուսաստանին թուլացնելու և ամերիկացիներին՝ աշխարհում առաջատար դիրքերը պահպանելու հնարավորություն տալու համար», – ասել է սենատորը։

Նրա խոսքով, այսօր Կիևի իշխանությունները՝ ի դեմս Վլադիմիր Զելենսկու, ուկրաինացի ժողովրդին մղում են մահվան՝ հանուն Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերի։

«Այժմ Ուկրաինան վերածվել է ամերիկյան գաղութի: Ուկրաինան իսկապես անկախ ու հզոր կլիներ, եթե բարեկամ լիներ Ռուսաստանի հետ»,- շեշտել է Ցեկովը՝ հավելելով, որ եթե Կիևն ընտրի ամերիկյան գաղութի ուղին, ապա որպես պետություն նրա ապագան դատապարտված կլինի։

«Նման նախագիծը, ինչպիսին ներկայիս ուկրաինական պետությունն է, կարող է դադարել գոյություն ունենալ»,- ասել է սենատորը։